|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին՝ եպիսկոպոսական ձեռնադրության 25-ամյակի առթիվ։
Շնորհավորական ուղերձում Պատրիարք Կիրիլը նշել է, որ սրբազան Եզրասի երկարամյա ծառայությունը կապված է Ռուսաստանի հետ։
«Երիտասարդ տարիներին ընտրելով քահանայական ծառայության ուղին՝ Դուք ուսանել եք Գևորգյան հոգևոր ճեմարանում և Նևա գետի ափին գտնվող քաղաքի հոգևոր ակադեմիայում։ Այդ ժամանակվանից ի վեր Ձեր ծառայությունն անքակտելիորեն կապված է մեր երկրի հետ, որտեղ Դուք նախ ծառայել եք Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքին՝ որպես հովիվ, իսկ այնուհետև դարձել Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը։
Այս տոնական օրը մաղթում եմ Ձեզ հոգևոր և մարմնական ուժերի ամրություն ու Աստծո օգնությունը Ձեր բարձրագույն առաջնորդական ծառայության մեջ», - ասվում է ուղերձում։