|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Գյումրի քաղաքում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում թմրամիջոց պահելու և ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի 25-ամյա զինծառայող Մաքսիմ Բ․-ն:Հայտնում են իրավապահները։
Մեր տեղեկություններով՝ զինծառայողի վերաբերյալ նախապես բողոքներ են եղել, և նա իրավապահների ուշադրության կենտրոնում պատահական չի հայտնվել։ Իսկ թե ով է նախապես բողոք ներկայացրել, հայտնի չէ ։ Զինծառայողը մոտ մեկ տարի է` Գյումրիում է։
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների կողմից իրականացված անձնական խուզարկության ընթացքում ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի մոտ հայտնաբերվել է 1,2 գրամ սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերված նյութն առգրավվել է և ուղարկվել դատակիմանական փորձաքննության՝ քիմիական կազմն ու տեսակը պարզելու նպատակով:
Հետաքրքրական է, որ միջադեպը տեղի է ունենում ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու վերաբերյալ շրջանառվող ակտիվ խոսակցությունների և քննարկումների ֆոնին ։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ու փաստաթղթերն փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ»։