|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2026 թվականի օգոստոսի 4-ին «Ռիբոկ» սպորտային համալիրի լողավազանում անձի ջրահեղձ լինելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը): Այս մասին Քննչական կոմիտեից հայտնում են լրատվամիջոցները։
Տուժողը գտնվել է ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում: Սեպտեմբերի 24-ին մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Տուժողի մահվան հանգամանքով պայմանավորված՝ ենթադրյալ հանցանքի իրավական գնահատականը փոփոխվել է Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցումը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։