|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հրապարակ» թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հավերժ կամակատար՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, իր ղեկավարած կառույցում ոչ իշխանական հայացքներ ունեցող աշխատակիցներին հալածելուց զատ, նաեւ նոր բաժիններ է բացել, որպեսզի վերահսկի ընտրատարածքային հանձնաժողովների աշխատանքը։ ԸԸՀ-ների հետ կապի վարչություն կամ ԸԸՀ-ների հետ կապի վարչության նիստերի սպասարկման բաժին։ ԿԸՀ մեր աղբյուրի ներկայացմամբ, վերը նշված միավորներն իրականում ձեւավորվել են մի նպատակով` բացառապես ԸԸՀ-ների վրա վերակացու դառնալու: Ներքին չատեր են բացվել, որտեղ ամեն քայլը քննարկում, զեկուցում են բաժնի պետերին։ ԸԸՀ-ներում այս առիթով մեծ դժգոհություն է բարձրացել, որովհետեւ երբեմն այնպիսի հրահանգներ են տալիս, որոնք հակասում են օրենքին։