|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է, հայտնում է Jerusalem Post-ը։
Կասկածյալը 22-ամյա տղամարդ է՝ Գանեյ-Մոդիին բնակավայրի բնակիչ, որը գտնվում է Երուսաղեմի մոտակայքում։ Բնակավայրում հիմնականում ապրում են ծայրահեղական հրեաներ։
Հիշեցնենք ՝ Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա, X-ի իր էջում հայտնել է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։ Տղան հեծանիվով գնալիս ականջակալներով երաժշտություն է լսել։ Ծայրահեղականները մոտեցել են նրան, սպառնալից կարգադրել հանել ականջակալները։ Երբ նրանք լսել են, որ տղան անգլերեն է խոսում, մեկն ասել է․ «Ոչ մի անգլերեն, այստեղ հրեաներ են»։ Դրանից հետո պղպեղային գազասրվակը փչել են նրա երեսին։