|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի տարածքով Հայաստանից և Հայաստան ընդհանուր առմամբ տեղափոխվել է ավելի քան 60 հազար տոննա բեռ։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը Հայաստան է մատակարարել նաև ավելի քան 20 հազար տոննա նավթամթերք։
Մամեդովը նշել է, թե երկու երկրները շարունակում են աշխատանքը երկկողմ առևտրի ծավալների ավելացման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այդ գործընթացում կարևոր ուղղություններից է TRIPP երթուղին, որի շրջանակում, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, զգալի առաջընթաց է գրանցվել։
Նաև հայտնել է, որ երթուղու շրջանակում նախատեսված ավտոճանապարհի 95%-ը և երկաթուղու 75%-ն արդեն կառուցվել է։ Նրա խոսքով՝ երկու ենթակառուցվածքների շինարարությունը նախատեսվում է ավարտել հաջորդ տարվա առաջին կեսին, իսկ Հայաստանում արդեն իրականացվում են ինժեներական աշխատանքներ։