|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com, վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը մինչև վթարի պահը հանկարծամահ է եղել։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։