|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանը չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը, քանի որ խախտումները վերացվելու վերաբերյալ հաստատում չի ստացվել։ Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը։
«ՀՀ տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ։ Դա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար:
Այս մասին տեղեկությունն ուղարկվել է հայկական կողմին», - ՏԱՍՍ-ին հայտնել են կառույցից։
Հիշեցնենք՝ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից դեռևս մեկ ամիս առաջ հայտարարել էին, որ կառուցողական երկխոսության մեջ են ռուսական կողմի հետ։