|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հայ բռնցքամարտիկ 60 կգ քաշային Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դուրս եկել ¼ եզրափակիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ասոցիացիան։
«Մեր մարզիկը նկատելի առավելությամբ պարտության է մատնել Իտալիայի ներկայացուցիչ Ջուզեպե Կանոնցիոյին: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը հենց սկզբից նախաձեռնողի դերում էր, աշխատում էր առաջին համարով ու ոչ մի շանս չտվեց մրցակցին:
Ավելի վաղ տպավորիչ հաղթանակներ տոնել ու 1/4 եզրափակիչ էին դուրս եկել նաև աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Ռուդոլֆ Գարբոյանն ու Դավիթ Չալոյանը և Մ23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը,-ասված է հաղորդագրության մեջ»։