|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բագրատ Սրբազանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վերանկախացման, ինքնորոշման 35-րդ տարեդարձի առիթով․
«Մեր Հանրապետությունը տարիներ առաջ ուներ Արցախ անունով զավակ, որը վերանկախացման ծնունդն էր:
Դժբախտաբար, 35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ:
Այդ ցավն ու կորուստը մեր սրտում ունենալով շնորհավորում եմ բոլորիս յուրաքանչյուր հայ մարդու:
Շնորհավորում են մեր երազների Հայաստանի` ԻՐԱԿԱՆ Հայաստանի 35-րդ տարեդարձը:
Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից: Մենք կոչված ենք 35-րդ տարեդարձի ուխտով վերականգնել այս բոլորը:
Աստված օրհնի մեր երկիրը, մեր պետությունը և մեր հաղթանակները»: