|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել։
«Հենց հիմա նրանք ցանկանում են համաձայնության գալ։ Եթե այդ համաձայնությունը սխալ լինի, ես նույնիսկ չեմ պատրաստվում այն քննարկել»,- ասել է Թրամփը` նշելով, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել, քանի որ «բոլոր առումներով պարտվում է»։
«Նրանք պարտվում են ֆինանսական առումով, պարտվում են ռազմական առումով։ Նրանք բացարձակապես բոլոր առումներով պարտվում են։ Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը։