|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գերմանացի բժշկի կողմից ՊԵԿ նախկին նախագահ ՔԿՀ-ում պահվող Գագիկ Խաչատրյանին այցելելու վերաբերյալ դիմումին ի պատասխան, փաստաբան Երեմ Սարգսյանի գնահատմամբ, ստացել են ձևական, բյուրոկարտական փաստաթուղթ։
Պաշտպաններին հայտնել են, որ օտարերկրացի բժիշկը բուժօգնության տրամադրման համար պետք է ունենա թույլտվություն, մինչդեռ խոսքը վերաբերում է ոչ թե բուժօգնությանը, այլ բուժզննությանն ու դրա հիման վրա խորհրդատվության տրամադրմանը։
«Այլ բան չի կարող անել ՔԿՀ-ում, սա ակնհայտ ձևականություն է ու նպատակ ունի թույլ չտալ Գագիկ Խաչատրյանի մոտ անկախ բժշկի մուտք, իրենք ուզում են իրենց նախընտրած բժշկներին թույլ տալ, որը վստահություն չի ներշնում»,-ասաց Երեմ Սարգսյանը։
Արձագանքելով պաշտպանի հայտարարությանը՝ ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը տարածեց հայտարարություն, որտեղ ասված է.
«Գագիկ Խաչատրյանը և, առհասարակ, ազատազրկված անձինք օրենքով սահմանված կարգով քրեակատարողական հիմնարկներում ստանում են անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն և սպասարկում, անհրաժեշտության դեպքում ուղեգրվում են նեղ մասնագիտական բժշկական զննության:
Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ շահարկումներից»։