|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Ադրբեջանը պետք է ապահովի Հայաստանի և Իրանի միջև անխափան երկաթուղային կապը Նախիջևանով։ Այս մասին «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
«Կարծում ենք՝ աշխարհաքաղաքական փակուղին է նպաստել, որ Հայաստանում ձևավորվի այն մտածողությունը, որ պետք է օգտագործել սեփական երկրի ներուժն այդ փակուղուց դուրս գալու համար։
Աշխարհաքաղաքական այս մեկուսացման և սեղմվածության զգացողությունը, տնտեսական նկատառումներից էլ ավելի մեծ դեր է ունեցել նաև մտածողության ձևավորման գործում, ինչն ի վերջո հանգեցրել է Նախիջևանն Ադրբեջանի Հանրապետության տարածքին, իսկ դրա միջոցով Թուրքիան Բաքվին կապող նախագծին Հայաստանի միանալու որոշմանը։
Այն, թե ինչպես կարող է այս նախագիծը նպաստել, որ Հայաստանը դուրս գա մեկուսացումից, վերջ տրվի այս սեղմվածությանը, վիճելի հարց է․ տարբեր կարծիքներ կարող են լինել և նույնիսկ կարող են լինել վիճաբանություններ, և միայն ժամանակը կարող է ցույց տալ՝ արդյոք դա իրականանալի՞ է, թե՞ ոչ»,- ասել է նա: