|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Ես ուզում եմ ասել, որ երեկ այդ կոշիկների ու մարդ կախելու աղմուկի մեջ․․․ հա, ի դեպ, երեկ մեր ֆյուրերը այստեղից մարդ կախելու մասին է խոսել, չգիտեմ՝ նկատել եք, թե չէ, բայց այս ամբիոնից մարդ կախելու մասին է խոսել։ Ստվերվել է մի կարևոր արձանագրում, որից ուզում եմ սկսել։
Իմ գործընկերոջ հարցին ի պատասխան՝ ձեր թիմակիցը սկանդալային բացահայտում է արել․ փաստացի ասել է, որ դուք պետական մակարդակով հովանավորում եք բուքմեյքերական ընկերությունների աշխատանքը, դուք շահերով փոխկապակցված եք։ Ի՞նչ է ասել․ ասում է՝ դուք ինչի՞ց եք խաբար, բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը մեր տնտեսական աճի հիմքն է կազմում։ Ասում է՝ 2018 թվականի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11%-ով․ Աշխարհի առաջնության շնորհիվ մարդիկ, «ստավկա» դնելով, տնտեսական աճ են ապահովել։
ՔՊ-ի տնտեսական աճի նոր մոդելի հետ գործ ունենք՝ «ստավկաներով» տնտեսական աճի ապահովում։ Դուք լրիվ ուրիշ մոդել էիք խոստանում»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։