|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բորիս Հմայակի Էմինյանը դատի է տվել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին և պահանջում է կատարել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարողի 31.05.2019թ. թիվ 276-Ա հրամանի 2-րդ կետի պահանջը։ Այս մասին գրում է Armlur.am-ը:
Մասնավորապես, ապահովել իր փաստացի աշխատանքային գործունեության վերսկսումը բալետային խմբի վարիչի պաշտոնում՝ տրամադրելով նշված պաշտոնով պայմանավորված աշխատանքը, համապատասխան աշխատատեղը և աշխատանքային պարտականությունների կատարման համար անհրաժեշտ պայմանները։
Ավելին, դատարանից պահանջել է նաև «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ից հօգուտ իրեն բռնագանձել միջին աշխատավարձի չափով հատուցում՝ 13.10.2017թ.-ից մինչև բալետային խմբի վարիչի պաշտոնում փաստացի աշխատանքի վերականգնումն ընկած հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար։