|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության ՊԲ պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Պատերազմը մարդկության ամենամեծ ձախողումներից է, սակայն հրաժարվել պատերազմից, ինքնին դեռևս չի նշանակում ապրել խաղաղության պայմաներում։
Պատերազմը շարունակվում է նաև այն ժամանակ, երբ կրակոցները դադարում են, բայց մարդուն ասում են.
-քո տունն այլևս քոնը չէ.
-քո գերեզմանին այլևս չես կարող այցելել.
-քո պատմությունն այստեղ ավարտված է.
-եթե փորձես հիշել քո անցյալը, կարող է նոր պատերազմ լինել…
Ասել է թե՝ երբ պատերազմով քեզ հայրենազրկում են, իսկ հետո պատերազմով շարունակում վախեցնել, ուրեմն դու դեռ պատերազմի մեջ ես…»: