|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը Հայաստանում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովի աջակցությամբ Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի օլիմպիական կոմիտեի նախագահ Վեսելա Լեչևայի և երկրի թենիսի ֆեդերացիայի նախագահ Իվան Տիկովի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են թենիսիստների պատրաստության, համատեղ ուսումնամարզական գործընթացների, մարզչական և մրցավարական կազմերի վերապատրաստման, մասնագիտական կարողությունների զարգացման և աշխատանքի որակի բարձրացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի տնօրեն Դավիթ Չիբուխչյանը, որը բուլղարացի գործընկերներին ներկայացրել է Ծաղկաձորի բարձրադիր սպորտային բազայի հնարավորությունները, թենիսի մարզումների համար ստեղծված պայմաններն ու մարզական մյուս ենթակառուցվածքները։
Կողմերը քննարկել են Ծաղկաձորում բուլղարացի մարզիկների համար ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու հնարավորությունը՝ հաշվի առնելով մարզահամալիրի բարձրադիր դիրքը և մարզիկների նախապատրաստության համար առկա պայմանները։