|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Սեպտեմբերի 11-ին Կիևի ռեժիմը մի շարք համակցված հարվածներ է հասցրել Զապորոժիեի ատոմակայանի կարիքների համար դիզելային վառելիք տեղափոխող բենզատարների ուղղությամբ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։
Նրա խոսքով՝ հարվածները հասցվել են կայանի տարածքի պարագծին անմիջական հարևանությամբ։
Դրանց հետևանքով 2 ռուս զինծառայող զոհվել է, ևս մեծ թվով զինծառայողներ, այդ թվում՝ ծանր վիրավորումներով, տուժել են։
Լիխաչովի խոսքով՝ զինծառայողները ներգրավված էին բացառապես քաղաքացիական առաքելության ապահովման աշխատանքներում։