|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Միջազգային հեծանվավազքի մրցաշարի անցկացման նպատակով Երևանում այսօր մինչև ժամը 23։00-ն կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։
Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանի փոխանցմամբ՝ այդ ժամի ընթացքում արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը մի շարք հատվածներում։
Սահմանափակումները կգործեն Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի և Արգիշտիի փողոցներում։
Կանգառն ու կայանումը կարգելվի նաև Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան, Լեոյի, Սարյան և Պապ թագավորի փողոցներում։
Սահմանափակումներ կգործեն նաև Մաշտոց–Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ, ինչպես նաև Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածներում։