|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Սեպտեմբերի 11-ին սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Շտապ բուժօգնության բժիշկների կողմից Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացի, որենցից մեկը մահացած։
Գ, Շամյանի տեղեկություններով դեպքը տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Ծննդատան փողոցում, ավտոմեքենան կայանելու շուրջ առաջացած վիճաբանության, ծեծկռտուքի հետեվանքով և գործի է դրվել դանակ և այլ առարկաներ։
Դեպքի փաստով Շիրակի մարզի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։