|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ուկրաինայում Ռուսաստանի և Բելառուսի հետ պետական սահմանի երկայնքով սահմանվել է հատուկ սահմանային ռեժիմ։ Սահմանափակումները կգործեն 1 կմ լայնությամբ գոտում՝ ռազմական դրության ամբողջ ընթացքում։
Ինչպես հայտնում է RBC-Ukraine-ը, հատուկ ռեժիմը սահմանվել է օգոստոսի 17-ին Ուկրաինայի նախարարների կաբինետի ընդունած որոշմամբ, որն արդեն ուժի մեջ է մտել։ Պետական սահմանի պահպանության մարմիններն սկսել են կիրառել նոր կարգավորումները։
Նոր ռեժիմը տարածվում է Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանագծի երկայնքով 1 կմ-անոց գոտում գտնվող բոլոր հողատարածքների վրա։
Տվյալ տարածքում արգելվում է քաղաքացիական անձանց ազատ մուտքը, տեղաշարժը, գտնվելն ու բնակվելը, արգելվում է նաև ցանկացած աշխատանք, որը կապված չէ զինված ագրեսիայի հակազդման, երկրի պաշտպանության կամ պետական սահմանի պահպանության հետ։