|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-ը ձգտում է հասանելիություն ստանալ ոչ միայն Վենեսուելայի նավթին, այլև օգտակար հանածոների այլ պաշարներին, այդ թվում՝ ոսկուն և կրիտիկական նշանակության հանքանյութերին։
Ինչպես գրում է Reuters-ը, Թրամփի վարչակազմը ձգտում է ավելի լայն հասանելիություն ստանալ Վենեսուելայի օգտակար հանածոների, այդ թվում՝ ոսկու նկատմամբ։
Վաշինգտոնը դիտարկում է Վենեսուելայի արդյունահանող ոլորտում ԱՄՆ-ի ներգրավվածությունն ընդլայնելու տարբերակներ, այդ թվում՝ «նախագահական հնարավոր հրամանագիր, որն ուղղված կլինի ռազմավարական նշանակության հանքանյութերին։
Բացի այդ, ԱՄՆ իշխանությունները հանդիպումներ են անցկացնում ընկերության ներկայացուցիչների հետ և քննարկում ներդրումներ կատարելու նրանց հետաքրքրությունը։