|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արամ Գյուլբուդաղյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին երևանյան ակումբը հայտնել էր Արտակ Օսեյանի հետ պայմանագիրը երկկողմ համաձայնությամբ խզելու և համագործակցությունը դադարեցնելու մասին։
Մինչ նոր գլխավոր մարզչի նշանակումը, թիմի ղեկավարումը վստահվել է 59-ամյա Գյուլբուդաղյանին, որը 2017 թվականից մարզչական աշխատանք է իրականացնում «Փյունիկի» համակարգում։ Փորձառու մասնագետը զուգահեռաբար հանդիսանում է նաև ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի շրջանակում «Փյունիկին» սպասվում են հագեցած հանդիպումներ մինչև միջազգային դադարը։ Սեպտեմբերի 9-ին թիմը կհյուրընկալվի «Սարդարապատին», սեպտեմբերի 13-ին սեփական հարկի տակ կմրցի Գյումրիի «Շիրակի» հետ, իսկ սեպտեմբերի 19-ին արտագնա խաղում ուժերը կչափի «Ալաշկերտի» հետ։