|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ դրական է գնահատում Մոսկվայում և Կիևում կայացած խաղաղ բանակցությունների արդյունքները, հաղորդում է Reuters գործակալությունը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ուիթքոֆը հայտարարել է, որ լավ զգացողություններ ունի ինչպես Մոսկվայում, այնպես էլ Կիևում անցկացված խաղաղ բանակցությունների վերաբերյալ», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները ժամանել են Կիև՝ ուկրաինական կարգավորման շուրջ խորհրդակցություններին մասնակցելու համար։ Նախօրեին Կրեմլում տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուիթքոֆի և Քուշների հետ։
Ռուսաստանի առաջնորդն այդ հանդիպման ընթացքում ընդգծել է ուկրաինական հակամարտության բոլոր արմատական պատճառների վերացման անհրաժեշտությունը, լրագրողներին հայտնել էր ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։