|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հռոմի պապ Լևոն XIV-ը հույս է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ բանակցությունները վերսկսելու ջանքերը շոշափելի արդյունքներ կտան։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-ին Կրեմլում տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի և ամերիկյան առաջնորդի փեսա Ջարեդ Քուշների հետ։ Բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։
«Հուսով եմ, որ այս օրերին բանակցությունները վերսկսելու ուղղությամբ գործադրվող ջանքերը շոշափելի արդյունքներ կտան և տարածք կբացեն դիվանագիտության համար», – հայտարարել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա քարոզի ավարտին։