|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ քննարկելու Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապված Հայաստանի ապագայի ընտրության հարցերը, գրում է РИА Новости-ն։
Պուտինը երկուշաբթի օրը ժամանել է Ղրղզստան, որտեղ մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին, ինչպես նաև անցկացրել է մի շարք երկկողմ հանդիպումներ։
«Ես նրան հրավիրել եմ Մոսկվա, որպեսզի հանգիստ, երկուսով, ինչպես նաև նրա մասնագետների և մեր կառավարության մասնագետների մասնակցությամբ նստենք և հերթով անդրադառնանք յուրաքանչյուր կետի։ Այնտեղ կան նաև կոնկրետ հարցեր, օրինակ՝ երկաթուղին», - ասել է Ռուսաստանի առաջնորդը։