|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ֊ին պատկանող լցակայանում (ՀՎՀՀ՝ 01383906, հասցե՝ ք․ Երևան, Թբիլիսյան խճուղի 22/15)։
Ստուգմամբ պարզվել է, որ տնտեսավարողը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոց, բացակայել է նաև արագ արձագանքման QR կոդը, որի արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումները։
Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։