|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կողմերին կոչ է արել ապահովել նավագնացության լիակատար ազատությունը Մերձավոր Արևելքում՝ Հորմուզի և Բաբ էլ Մանդեբի նեղուցներով։ Այս մասին նա ասել է Բիշքեկում ՇՀԿ+ ձևաչափով նիստում։
«Անհրաժեշտ է խաղաղ, արդար և երկարաժամկետ կարգավորում, որը կապահովի միջազգային իրավունքի և նավագնացության ազատության պահպանումը, այդ թվում՝ Հորմուզի նեղուցի և Բաբ էլ Մանդեբի նեղուցի շրջանում», - Գուտերեշի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Նա նշել է, որ այս պահին Մերձավոր Արևելքում հրադադարի շուրջ ձեռք բերված համաձայնությունները «մշտապես խախտվում են»: