|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են 3 մլրդ եվրոյի զենքի գործարք, որը խոշորագույնն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։
Ինչպես հաղորդում է The Times of Israel-ը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։
Ըստ տեղեկությունների՝ «Աքիլլեսի վահան» անվամբ պայմանագրի շրջանակում Հունաստանը կստանա մի քանի իսրայելական համակարգ, այդ թվում՝ Rafael-ի արտադրության David’s Sling և SPYDER համակարգեր և Israel Aerospace Industries-ի արտադրության BARAK MX-ները։