|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Օգոստոսի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։