|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը միասնական ժամերգություն է անցկացնելու Ծաղկահովիտ համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Արագածոտնի թեմից հայտնում են․
«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Սիրով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Ծաղկահովիտ համայնքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
Հայցում ենք մեր հավատավոր զավակաց աղոթական ներկայությունը, աղոթելու՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արագածոտնի թեմի սիրելի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, մեր հոգևոր հայրերի, հայրենիքի խաղաղության ու ապահովության, հայ ժողովրդի բարօրության, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»։