|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի տարածքում գիշերվա ընթացքում ՀՕՊ միջոցները ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերին պատկանող 456 անօդաչու թռչող սարք, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ ուժերի կողմից որսվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 456 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Բելգորոդի, Օրյոլի, Վորոնեժի, Ռոստովի, Պենզայի, Ուլյանովսկի, Սարատովի, Օրենբուրգի, Սամարայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Թաթարստանի Հանրապետության և Ղրիմի Հանրապետության տարածքների վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։