|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» թերթը գրել է․
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի նոյեմբերից դպրոցներում պետք է աշխատեն միայն ատեստավորված ուսուցիչները, իսկ ատեստավորումը չանցած կամ ցածր միավորներ հավաքած մասնագետները չեն կարողանա շարունակել դասավանդել։ Այս հայտարարությունը շատերի կողմից ընդունվել է որպես խտրական և անարդար, բայց մենք տեղեկացանք, որ սա դեռ ամենը չէ:
Պաշտպանության նախարարության մեր աղբյուրի խոսքով` տևական ժամանակ է, ինչ նման շշուկներ են պտտվում նաև ՊՆ-ում` զինվորականների հետ կապված:
Մեր աղբյուրի խոսքով` Փաշինյանի այս մոտեցումը ոչ միայն ուսուցիչներին է վերաբերում, այլև զինվորականներին, և ամենայն հավանականությամբ, նույն պայմանը Փաշինյանը նաև կդնի զինվորականների առաջ` կամ ատեստավորվեք, կամ հեռացեք համակարգից: