|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ամբողջությամբ արմատից փտած ծառի տապալման հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում Օհանովի փողոցում արմատից փտած ծառը քամու հետևանքով տապալվել է։
Ինչպես գրում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Արշակ Մեխրիյանի գլխավորությամբ։
Փրկարարները, չսպասելով Մալաթիայի թաղապետարանի աշխատակիցների ժամանմանը, իրենք էլեկտրական սղոցով ծառը մասնատել ու հեռացրել են։