|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոքներ է ներկայացրել կալանքի վերաբերյալ դատական ակտերի դեմ: Այս մասին տեղեկանում ենք «Մայր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել բողոք՝ առաջին ատյանի դատարանի այն որոշման դեմ, որով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Միաժամանակ, փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան՝ վիճարկելով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ առաջին դատական ակտը։