|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Տիկին Արեգնազ Մանուկյանն ու իր անչափահաս երեխան իրար հետ շփվելու իրավունքից զրկված են»,- ԱԺ նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկման ժամանակ, դիմելով ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին, ասաց «Հայաստան» խմբակցութան քարտուղար Արթուր Խաչատրյանը։
«Չանդրադարձաք էդ հարցին, բայց ինչ շուն ասես՝ կախեցիք վրան: Չանդրադարձաք նրան, որ խափանման միջոցն օգտագործվում է որպես տանջանք. ինչի՞ եք էդ երեխուն տանջում: Որ երեխան գա մորը տեսնի, դրանից արդարադատությունը կտուժի՞»,- հավելեց Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է։