|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է սկսել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի և հավաքականի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչից հետո ցուցադրված քաղաքական բովանդակությամբ պաստառի պատճառով։ Այս մասին գրում է Reuters-ը։
Պաստառի վրա գրված էր․ «Las Malvinas son Argentinas»՝ «Մալվինյան (Ֆոլքլենդյան) կղզիները Արգենտինայինն են»։
ՖԻՖԱ-ն կստուգի՝ արդյոք այդ գործողությունը խախտե՞լ է կազմակերպության կանոնները, որոնք արգելում են քաղաքական բնույթի հայտարարություններն ու ցուցադրությունները մրցումների ընթացքում։