|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի ԲԿ-ներ է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռիում հարսանիքի մասնակցած մեծ թվով անձինք թունավորվել են։
Նրանք Ճոճկան գյուղում մասնակցել են հարսանյաց հանդիսության։ Հիվանդների վիճակը գնահատվել է բավարար:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։
Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: