|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Վաշինգտոնին ոչ մի անգամ չենք դիմել բանակցությունների կամ հրադադարի խնդրանքով։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Նրա խոսքով՝ հենց ամերիկյան կողմն է նախաձեռնել շփումները։
«Ես տեսնում եմ, որ ԱՄՆ նախագահը վերջին օրերին անընդհատ կրկնում է. «Իրանցիները բանակցություններ են խնդրում»։
Ես որպես պետության պատասխանատու ներկայացուցիչ, հայտարարում եմ հակամարտության նոր փուլի սկսվելուց ի վեր անցած 16-17 օրվա ընթացքում Իրանը ԱՄՆ-ին ոչ մի անգամ չի դիմել բանակցությունների խնդրանքով»,-նշել է նա։