|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտոմեքենայի և հեծանիվի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և հեծանիվը։
Հեծանվորդը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ «Opel Astra»-ն բախվել է բետոնե սյանը, քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և հեծանվորդի ինքնությունը։