|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
TRIPP նախագիծն ուղղակի սահմանափակում է Հայաստանի Հանրապետության շփումներն Իրանի հետ և կտրում Ռուսաստանից։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ այս տեսակետը հայտնեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա նշեց՝ ամերիկացի քաղաքագետ, սոցիոլոգ և պետական գործիչ Զբիգնև Բժեզինսկին դեռևս 30 տարի առաջ Հարավային Կովկասը համեմատել է Բալկանների հետ: Նա կարծում էր, որ ԱՄՆ-ն պետք է գերիշխի այս տարածաշրջանում՝ խնդիր դնելով Ռուսաստանին դուրս մղել այստեղից։ Ուստի ԱՄՆ-ն, ըստ Ալավերդյանի, իր տասնամյակների ծրագիրն է ցանկանում իրականացնել։
«Եթե մարդիկ կասկածում են, պարզապես թող քարտեզին նայեն»,- ասաց նա։
Քաղաքագետ Միհրան Շահզադեյանը հավելեց՝ քանի դեռ նախագծի իրավական կարգավորումները պարզ չեն, ապա դա լուրջ մտահոգություններ է առաջացնում Իրանի և Ռուսաստանի համար։
«Ալիևն ասում է «Զանգեզուրի միջանցք», ինչո՞ւ չի օգտագործում «Թրամփի ուղի» եզրույթը․ սա լուրջ հարված է Հայաստանի համար, Ադրբեջանը ստանալու է վերահսկողության շատ ուժեղ լծակներ»,- նշեց քաղաքագետը։