|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ArmLur.am-ի տեղեկություններով՝ երեկ Ծաղկաձորի ճոպանուղու աշխատանքը խափանվել է էլեկտրամատակարարման դադարեցման հետևանքով, ինչի պատճառով տասնյակ քաղաքացիներ հայտնվել են անհարմար և վտանգավոր իրավիճակում։
ArmLur.am-ին ահազանգած քաղաքացիները պատմել են, որ հոսանքի անջատման պահին ճոպանուղու մի մասը կանգ է առել, ինչի հետևանքով մարդիկ մնացել են օդում կախված նստատեղերում, մյուսները՝ սարի տարբեր հատվածներում՝ չկարողանալով շարունակել վերելքը կամ իջնել ներքև։
Ահազանգած քաղաքացիների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակը խուճապի է մատնել հատկապես երեխաների հետ հանգստի մեկնած ընտանիքներին։ Նրանց խոսքով՝ որոշ ժամանակ ճոպանուղին ամբողջությամբ չէր գործում, իսկ տեղում աշխատակիցները շտապում էին խնդիրը րոպե առաջ կարգավորել:
Վերևում սրճարանն էլ չէր աշխատում: Տուրիստական Ծաղկաձորում որքան հնարավոր է՝ անհարմարութնուններ պատճառեցին զբոսաշրջիկներին: