|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ զինված ուժերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թիրախներին հարվածելու համար կիրառել են B-1 հեռահար ռազմավարական ռմբակոծիչներ։
Ինչպես հայտնում է Axios-ը, սա առաջին դեպքն է, երբ Իրանի հետ 12 օր առաջ վերսկսված ռազմական գործողություններից հետո օգտագործվել է այս տեսակի ավիացիան։
B-1-ը կարող է կրել մինչև երկու տասնյակ 2000 ֆունտանոց ռումբ կամ տասնյակ թևավոր հրթիռներ, իսկ դրա ներգրավումը դիտարկվում է որպես ԱՄՆ ռազմական գործողությունների էական ընդլայնման և սրման ցուցիչ։
Ռմբակոծիչը արձակվել է Մեծ Բրիտանիայում տեղակայված ավիաբազայից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը դեռ պատրաստ չէ համաձայնության, սակայն, իր համոզմամբ, շուտով ստիպված կլինի վերադառնալ բանակցությունների։