|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Գագիկ Ծառուկյանին ոստիկանական մեքենայով և ձեռնաշղթաներվ կրկին բերեցին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Բակում հավաքված են բազմաթիվ նրա աջակիցներ, որոնք ծափերով և վանկարկումներով դիմավորեցին Ծառուկյանին։
Նախորդ օրը քննչական հարցաքննությունը և «տուժածի» հետ առերեսումը տևել էր 10 ժամ։
Հիշեցնենք, որ ՔԿ-ից հայտնել էին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը):