|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատված՝ Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց, այսօրվանից՝ հուլիսի 17-ից, մինչև օգոստոսի 10-ը՝ փակ կլինի երթևեկության համար։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհը փակ է լինելու առավոտյան 7.00-ից մինչև 20.00։ Գիշերային ժամերին ճանապարհը երթևեկելի է։
Վարորդները նշված հատվածը կարող են շրջանցել Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհով։