|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանը կսահմանափակի թուրքական մրգերի մատակարարումները։
Ինչպես հայտնել է «Ռոսսելխոզնադզոր»-ը, հուլիսի 18-ից սահմանափակումները կվերաբերեն դեղձին, ծիրանին, քաղցր բալին և այլ կորիզավոր մրգերին, որոնք արտահանվում են Թուրքիայի հինգ ընկերությունների կողմից։
Որոշումը կայացվել է՝ կապված այդ մատակարարների արտադրանքում կարանտինային օբյեկտների (վնասատուների և հիվանդությունների) պարբերական հայտնաբերման հետ։
Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության մարմինը նշել է, որ խախտումները կրել են համակարգային բնույթ, ինչի պատճառով որոշում է կայացվել սահմանափակել տվյալ ընկերությունների կողմից մրգերի ներմուծումը: