|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Դատարանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանք խափանման միջոցը երկարացրեց երկու ամսով` մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ:
Սամվել Կարապետյանի տնային կալանքի պայմանները թողնվեց անփոփոխ:
Կարապետյանին արգելված է շփվել այն անձանց հետ, որոնց տվյալները նշվել են նախկին որոշման մեջ, մնացած անձանց հետ կարող է շարունակել շփվել։
Հիշեցնենք` 2025-ի հունիսի17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն։ Կարապետյանը կալանավորվեց հունիսի18-ին։