|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ավելի քան 10 մլն ուխտավոր է մասնակցել Իրանի մահացած գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ հրաժեշտի արարողություններին, որոնք անցյալ օրը տեղի են ունեցել Իրաքում։
Նման տվյալներ է ներկայացրել սգո միջոցառումների կազմակերպման բարձրագույն կոմիտեն։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բարձրագույն կոմիտեն խորին երախտագիտություն և շնորհակալություն է հայտնել բոլոր պաշտոնական հաստատություններին, սրբավայրերին, անվտանգության ուժերին և զինված ուժերին, այդ թվում՝ շիա աշխարհազորայիններին («Ալ-Հաշդ աշ-Շաաբի»), հազարավոր կամավորներին և Իրաքի ողջ ժողովրդին՝ Իրաքի տարածքում սգո միջոցառումների հաջող անցկացմանն աջակցելու և օգնություն ցուցաբերելու համար։
Իրանի հոգևոր առաջնորդի հրաժեշտի արարողությանը ներկա են գտնվել աշխարհի շուրջ 30 երկրի առաջնորդներ։ Թաղման արարողությունը տեղի կունենա հուլիսի 9-ին՝ Խամենեիի հայրենի Մաշհադ քաղաքում։