|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման բին Ջասիմ ալ-Թանին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ դատապարտելով Հորմուզի նեղուցում առևտրային նավերի նկատմամբ իրականացված հարձակումները։ Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն։
Կատարի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են վերջին երկու օրերին ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական լարվածության սրման հետ կապված զարգացումները։
Զրույցի ընթացքում Կատարի վարչապետը նշել է, որ նման հարձակումները խաթարում են փոխադարձ վստահությունը, վտանգի տակ են դնում միջազգային նավագնացության անվտանգությունը և բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի վրա։
Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել երկխոսությունն ու դիվանագիտական գործընթացը, ինչպես նաև կյանքի կոչել ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված ժամանակավոր համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունները։
Կատարի վարչապետը վերահաստատել է, որ իր երկիրը շարունակում է աջակցել լարվածության նվազեցմանն ու համապարփակ համաձայնության հասնելուն ուղղված բոլոր նախաձեռնություններին՝ դրանք դիտարկելով որպես տարածաշրջանում անվտանգության, կայունության և երկարատև խաղաղության ապահովման կարևոր նախապայման։