|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իսպանիայում անոմալ շոգ է։ «Ֆրանսպրես»-ը հաղորդում է, որ չորեքշաբթի Բարսելոնայում ռեկորդային՝ 40,5 աստիճան ըստ Ցելսիուսի ջերմաստիճան է արձանագրվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների 112 տարիների ընթացքում:
Այդ ցուցանիշը գերազանցել է քաղաքի նախորդ ջերմաստիճանային ռեկորդը՝ 40 աստիճանը, որը սահմանվել էր 2024 թվականի հուլիսի 30-ին:
Միջերկրական ծովի ափին գտնվող Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում ջերմաստիճանը հասել է 37,7 աստիճանի։ Իսպանիայի ազգային օդերևութաբանական գործակալության (AEMET) տվյալներով՝ դա ևս դարձել է ամենաբարձր ցուցանիշն այս կայանի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, որոնք իրականացվում են 1924 թվականից ի վեր:
Անոմալ տապը շարունակվում է Եվրոպայում՝ դառնալով բազմաթիվ մահերի պատճառ։